Միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի նկատմամբ․բարոնուհի Քերոլայն Քոքս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

«Արցախի հայ, քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողերից էթնիկ ու կրոնական զտումների աճող հավանականության առաջ։ Եվ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին․ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ ՄԱԿ-ը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ի դաշինքը։ Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին։ Հետևաբար միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություններ ունենա Սևանա լճի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր ռազմական նպատակը չի թաքցրել՝ գրավել է ձեր հայրենիքը։ Եթե Արցախն ընկնի վտանգ կա՞, որ ՀՀ-ն ևս այդպիսին կլինի։ Խոցելի այս վճռորոշ պահին, երբ ժողովրդավարությունը գլոբալ մակարդակով նահանջ է ապրում ես և շատ ուրիշներ խորապես վշտացած ենք միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել ՀՀ-ի վրա ընդունելու Ադրբեջանի իշխանությունը Արցախի նկատմամբ, ստանալու խաղաղության պայմանագիր և կնքելու առևտրի համաձայնագիր։ Սրա դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավաչափ իրենց իրավունքից։ Ավելի քան 120 հազար հայեր կդառնան հակահայկական ավտորիտար պետության քաղաքացիներ»։

Բարոնուհին վստահեցրեց՝ առանց հայկական Արցախի ՀՀ-ի գոյությունն էլ ավելի կվտանգվի, քան այն վտանգված է այսօր․ «Միանգամայն հավանական է, որ այն, ինչ արվում է Արցախի նկատմամբ, կարվի նաև ՀՀ-ի նկատմամբ։ Եթե այն պայմանագրի արդյունքում, որը բանակցվում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, Արցախը կհանձնվի, տևական խաղաղություն չի երաշխավորվում»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունը չի կարծում, որ առանց հայկական Արցախի ՀՀ-ն գոյություն ունենալ չի կարող, այլ հակառակն է կարծում, Քերոլայն Քոքսն այսպես արձագանքեց․ «Թույլ տվեք համատեքստը ներկայացնել՝ մեջբերելով Ալիևի ռեժիմի կողմից արված հայտարարությունները, որ նրանք ընդունում են ՀՀ-ն որպես Ադրբեջանի մի մաս։ Ձեր պատմական տեղանքներին ադրբեջանական անուններ են տվել։ Ադրբեջանը կարողանում է պատերազմի, ռազմական հանցագործությունները և վայրագրություններն անցկացնել խիստ անպատժելի հետևանքով։ Հայկական ինքնիշխան տարածքներ են ներխուժել։ Մենք ինքներս տեսանք ՝ ադրբեջանական դիրքեր հայկական հողերի վրա։ Գործընթացը կարող է խիստ վտանգավոր լինել Հայաստանի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։