Ուկրաինայում Կոլոմոյսկուն արդեն երրորդ մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
Բոլորը

Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկուն արդեն երրորդ մեղադրանքն է առաջադրվել։ Նա մեղադրվում է 5,8 միլիարդ գրիվնա «հափշտակելու» մեջ, ասվում է Ուկրաինայի Անվտանգության ծառայության՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

Զեկույցում ասվում է, որ Կոլոմոյսկին, ըստ քննիչների, 2013-ից 2014 թվականներին իրեն պատկանող «Պրիվատբանկի»
աշխատակիցների մասնակցությամբ ստեղծել է հանցավոր խումբ, որի միջոցով կեղծ կանխիկ ավանդներ են համակարգված կերպով մուտքագրվել բանկի դրամարկղ, թեև իրականում միջոցներ չեն ստացել:

Այս սխեման, ըստ Ուկրաինայի Անվտանգության ծառայության, թույլ է տվել Կոլոմոյսկուն իր հաշիվներին ստանալ 5,8 միլիարդ անկանխիկ գրիվնա (այդ ժամանակաշրջանի փոխարժեքով՝ շուրջ 700 միլիոն դոլար): Կոլոմոյսկին, ըստ քննիչների, հաշիվներում եղած միջոցներն օգտագործել է վարկեր տրամադրելու, իր վերահսկողության տակ գտնվող ձեռնարկություններից վարկերը մարելու համար, ինչպես նաև դրանք փոխանցել է արտերկիր, կանխիկացրել և բանկերի մասնաճյուղերից հանել:

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի դատարանը ձերբակալել էր Կոլոմոյսկուն՝ 509 մլն գրիվնայի չափով գրավի դիմաց ազատվելու հնարավորությամբ։ Այնուհետ Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ գործարարը կասկածվում է խարդախության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մեջ։ Ըստ քննիչների՝ 2013-ից 2020 թվականներին Կոլոմոյսկին վերահսկվող բանկային կառույցների միջոցով արտասահման է փոխանցել ավելի քան կես միլիարդ գրիվնա (14 միլիոն դոլար):

Ձերբակալությունից մի քանի օր անց Կոլոմոյսկիին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ «Պրիվատբանկի» միջոցներից 9,2 միլիարդ գրիվնա գումար «վերցնելու» համար։