Բաքուն պատասխանել է Երևանին․ ՀՀ-ն աշխատում է խաղաղության պայմանագրի տեքստի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի նոր մեկնաբանությունները։ Հայկական կողմն առաջիկայում կաշխատի դրանց վրա և ողջամիտ ժամկետում կներկայացնի իր մեկնաբանությունները։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց լրացուցիչ մանրամասների։

Մոտ 20 օր առաջ պաշտոնական Երևանը Բաքվին էր փոխանցել բանակցվող պայմանագրի 5-րդ խմբագրված տարբերակը։ Մինչ այս պահը, սակայն, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հայտարարում են՝ առանցքային հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները պահպանվում են։ Հայկակակ կողմի համար առանցքային կետերը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի խոսքով, չեն փոխվել։

Եվ չնայած 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, այնուհետ այս տարվա մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի և Արդբեջանի ղեկավարների՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ մինչ օրս այդ մասին հրապարակային խոսել է միայն Նիկոլ Փաշինյանը։ Ալիևն այդպես էլ չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այսօր իշխանական պատգամավորները փակագծեր բացեցին՝ հայտարարելով, որ թեև   երկու երկրները բանավոր պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Խաղաղության պայմանագրում դրա վերաբերյալ գրավոր ձևակերպումները հայկական կողմին չեն բավարարում։

Փաշինյանն այսօր նաև տեղեկացրեց՝ Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով: Արդյո՞ք այս տեղեկությունը, նաև խաղաղության պայմանագրի շուրջ պահպանվող տարաձայնությունների մասին արտաքին գործերի նախարարի երեկվա հայտարարությունը նշանակում են, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտնում։

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է քննադատել խաղաղության օրակարգն առաջ մղելու՝ իշխանության մոտեցումը։ Ընդդիմադիր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խաղաղության հասնելու հարցում հոռետեսական կանխատեսումներ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան