Մենք չենք դադարի աշխատել` մինչև լուծում գտնենք․ Պետդեպի պաշտոնյան կրկին Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու կոչ արեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ լսումների ժամանակ ունեցած ելույթում պետքարտողարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտնակատար Յուրի Քիմը հայտարարեց, որ անցյալ ամիսներին ինտենսիվ կերպով աշխատել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված։

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որն անդրադառնում է ԼՂ-ում բնակվող մարդկանց վրա։ Մենք չենք դադարի աշխատել՝ մինչև լուծում գտնենք։ Մենք անընդհատ ասել ենք՝ այն պետք է բացվի հումանիտար, առևտրային փոխադրումների համար։ Բազմաթիվ անգամներ Ադրբեջանի կառավարության պաշտոնյաներին այդ մասին ասել ենք՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր կերպով։ Սննդի, բժշկական միջոցների, երեխաների սննդի մատակարարումները չպետք է պատանդ լինեն։ Պետքարտուղար Բլինքենը, Լուիս Բոնոն, USAID-ի գործընկերները, նաև ես ներգրավված ենք այս հարցում՝ ճնշելու՝ անմիջապես բացել Լաչինի միջանցքը։ Մենք ողջունում ենք լուրերը, որ մեկ բեռնատար հումանիտար բեռով անցել է Աղդամի երթուղով, բայց դա բավարար չէ»,- ասաց Յուրի Քիմը։

Ըստ նրա՝ հավելյակ հումանիտար օգնությունը շաբաթներով կանգնած է Լաչինի ու Աղդամի անցակետերում։

«Ավագ խորհրդական Բոնոն կրկին տարածաշրջանում է, դրա համար էլ այստեղ չէ՝ այս  հանդիպմանը։ Նախագահ Ալիևն ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանրային հայտնել են, որ համաձայն են մատակարարումներին։ Նրան այլևս չպետք է հերքեն այս պայմանավորվածությունը։ Մատակարարումները հիմա պետք է հասնեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել ազատ ու անարգել փոխադրումները Լաչինի միջանցքով»,- հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան։

Նա նշե, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել խաղաղության բանակցություններին և հավատում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը, որը բխում է նաև ԱՄՆ-ի շահերից։

«Խաղաղության ցանկացած բանակցությունների համատեքստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք պաշտպանվեն։ Սա էական տարր է ցանկացած պայմանագրի։ Ադրբեջանը պետք է միջազգային երաշխիքներ տրամադրի։ ԱՄՆ-ը չի հանդուրժի ԼՂ-ի հայերի նկատմամբ էթնիկ զտման որևէ գործողություն կամ այլ վայրագությունների իրականացում։ Հումանիտար իրավիճակն անընդունելի է, Լաչինի միջանցքը և այլ երթուղիները պետք է հասանելի լինեն»,- եզրափակեց Յուրի Քիմը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան