Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումներ ԱՄՆ Սենատում․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
14.09.2023 | 18:08ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկել են լսումներ՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամը:
Նախատեսվում է, որ լսումներին ելույթ կունենան ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմը և Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին էլ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում էին լսումներ անցկացվել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։