Աղբամանները շպրտած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջերս համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները աղբամանները շպրտում աղբատարի վրայից։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու արդյո՞ք տվյալ աշխատակիցները պատասխանատվության ենթարկվել են։

«Համացանցում տեղ գտած կադրերը նկարահանվել են Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում: Տեղադրված աղբամաններից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից իրականացվել են սահմանված կարգին հակասող, աղբահանության անփույթ աշխատանքներ: Հիմնարկի աղբահանության բաժնի տվյալ բանվորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և հանձնարարված աշխատանքի կատարման ընթացքում գույքին խնամքով չվերաբերվելու համար»,- հայտնել են քաղաքապետարանից։

Գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև ասել, թե 2023 թվականի ընթացքում քանի՞ աղբատար և աղբաման է ձեռք բերվել։

«2023 թվականին ԵԱՍՄ համայնքային հիմնարկը ձեռք է բերել «MAZ 5904C2-012» մակնիշի չորս ավտոմեքնա»,- ասվում է գրավոր պատասխանում՝ չխոսելով ձեռքբերված աղբամանների մասին։

Մենք նաև հարցրել էինք՝ արդյո՞ք ձեռքբերված աղբամանները չափերով համապատասպանում են աղբատարներին․ քաղաքապետարանից նշել են, որ մայրաքաղաքի աղբամաններն իրենց չափերով համապատասխանում են աղբատար մեքենաներին:

Արփի Հակոբյան