Իմանալով՝ էդտեղ ջուր չկա, գնացել, կառուցել են տներ, դաչաներ․ Սանոսյան

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցային հատվածի շուրջ 5000 բնակելի տներ զրկված են խմելու ջրի և կոյուղու հասանելիությունից։ Ե՞րբ է պլանավորվում լուծել խմելու ջրի և կոյուղագծերի կառուցման հարցը։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի այս հարցին՝ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ հարցը բավական ժամանակ է քննարկվում է, տարբեր գործընկերների կողմից բարձրաձայնվել է, այդ թվում նաև ԱԺ նախագահի կողմից է գրություն ուղարկվել վարչապետին։

«Վարչապետը հանձնարարական է տվել ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները։ Դիտարկվում է երեք տարբերակ։ Դաշտային ուսումնասիրության փուլում ենք, որպեսզի հասկանանք՝ նախանշված որ ջրաղբյուրներից պետք է միացումներ արվեն։ Աշխատանքները բնականոն հունի մեջ են, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հայտարարվի մրցույթ։

Բայց այս պրոցեսի մեջ պետք է ֆիքսենք․ այնպես ենք խոսում կարծես մի քանի հազար մարդու թողել ենք առանց ջրի․ մի քանի հազար մարդ, իմանալով, որ այնտեղ ջուր չկա, գնացել են կառուցել են տներ, դաչաներ և այլն։ Իհարկե մեր քաղաքացիներն են, մեր պարտավորությունն է, այդ հարցը կլուծենք, բայց խնդրում եմ դա ֆիքսենք»,- նշեց Սանոսյանը։
նը։

Մանրամասները՝ տեսանյութում։