ԼՂ հարցը, ցավոք, հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
20.06.2026 | 14:07
Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցել են միջազգային ֆինանսական կառույցների հանդիպմանը
20.06.2026 | 13:33
Նավթի գներն աճել են
20.06.2026 | 13:16
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
20.06.2026 | 12:56
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը CSIS-ում ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության նոր ուղղությունները
20.06.2026 | 12:34
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
Բոլորը

«Ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբևէ Ալմաթիի հռչկագիր տերմին չօգտագործվելուց հետո արդեն երկու տարի Ալմաթիի հռչակագիրը դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողների բերանը»,- այս մասին այսօր Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ձեր բերանից մի ճիշտ բան դուրս կգա՞, մի հայկական փաստարկ չունե՞ք, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ, չի եղել և չի կարող լինել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Գեղամ Մանուկյանը։
Ի պատասխան Փաշինյանն ընդգեծ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փորձ է եղել լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ «չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է»։

«ԼՂ-ի հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք հավատացել ենք խորապես, որ հայական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, կարող ենք զրոյացնել։ Եվ այն ձեր փաստերը, որ բերում եք, չգիտեմ՝ ինչի համար ապացուցելու, վկայում են մի բանի մասին, որ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, ինչքան դուք եք նվիրված»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Պրոբլեմն այն, էր մենք հայկական փաստարկով չեն կարող և այսօր էլ չենք կարողացել երբեք և հետո էլ չեն կարողանալու լուծել որևէ հարց։ Ու գիտե՞ք՝ դրա ապացույցն ինչ է, որ եթե հնարավոր լիներ, դուք լուծած կլինեիք։ Այդ խնդիրը մեզ չէր հասնի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը, խոսքն ուղղելով Գեղամ Մանուկյանին, հիշեցրեց, որ նրա քաղաքական թիմի առաջնորդն ասում էր, որ բանակցության գործընթացում պետք էր հույս տալ Ադրբեջանին, որ հարցն առանց պատերազմի կլուծվեր:

«Ես ուզում եմ խոստովանել, որ մենք չենք կարողացել Ադրբեջանին հույս տալ, որովհետև էլ հույս տալու ռեսուրսը վերջացել էր: Երբ մենք եկանք իշխանության, արդեն ձեր տված հույսերն իրականացնելու ժամանակն էր եկել: Սա է ամբողջ պատմությունը»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով՝ հայկական փաստարկներով հնարավոր չէ հարցը չուծել:

Մանրամասները՝ տեսանյութում։