Թեհրանն օգտագործում է իր հարևանության քաղաքականությունը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարգավորելու համար․ իրանցի նախարարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների համատեղ նախագծերը, Աստարայում Իրան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովում բարձրացված հարցեր, գրում է Mehr գործակալությունը։

Բազարփաշն իր խոսքում ընդգծել է Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Նա նաև հայտարարել է, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի երկրներում արտաքին միջամտությանը։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հարևանները, և օտարերկրացիների ռազմական ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանն օգտագործում է իր հարևանության քաղաքականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը կարգավորելու համար։

Մուստաֆաևն էլ ասել է, որ երկկողմ հանդիպումներից հետո բարելավվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, բարգավաճում են նաև տնտեսական հարաբերությունները։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև առկա որոշ քաղաքական թյուրիմացությունները հնարավորինս արագ կհարթվեն։

Էմմա Չոբանյան