Փաշինյանն ու Ավինյանը հակասում են միմյանց․ որտեղ էր Տիգրան Ավինյանը 2021 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը հակասում են միմյանց․ խոսքը վերաբերում է նրանց մեկնաբանություններին, թե ինչու Ավինյանը 44-օրյա պատերազմին հաջորդած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներառված չէր ընտրական ցուցակում։  Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան Հանրայինին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ավինյանը 2021 թվականի այդ օրերին հետևում էր, որ, ինչպես ՔՊ-ականները կասեին, հակահեղափոխականները հեղաշրջում չիրականացնեն։

Տիգրան Ավինյանը, սակայն, ընտրություններից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել և նախընտրական գործընթացներից իր հեռու մնալը հիմնավորել ոչ հեղաշրջումների դեմ պայքարով, այլ նրանով, որ իր որոշումը պայմանավորված է նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով:

Երեկ, մինչ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, Տիգրան Ավինյանը Factor TV-ին տված հարցազրույցում վերահաստատել է իր դիրքորշումը, որ թիմում տարաձայնություններ են եղել, որոնց շուրջ երկու տարի առաջ քննարկումներ են անցկացրել։

Այսօր Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզչություն էր իրականացնում Արաբկիր վարչական շրջանում։ Factor TV-ն իշխող ուժի քաղաքապետի թեկնածուից հետաքրքրվեց, թե 2021 թվականի իր գրառումն ու Փաշինյանի պարզաբանումներն ինչո՞ւ են միմյանց հակասում։ Տիգրան Ավինյանը, սակայն, տարակուսելի պատասխան տվեց․ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն, իսկ մամուլն ավելի ազատ, քան երբևէ հռչակած Փաշինյանի թիմակիցը հարցերի պատասխանելու համար պայման առաջ քաշեց․ «Լայվ չունե՞ք։ Եկեք պայմանավորվենք, որ դուք մեկ ժամ լուսաբանում եք մեր քարոզարշավը, իսկ ես մեկ ժամից պատասխանում եմ ձեր հարցերին»։

Հիշեցնենք՝ 2021 թվականի ծանր շրջանում, բացի այն, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակից Ավինյանն էր բացակայում, նրա թիմակիցների մասնակցությամբ այլ ուշագրավ զարգացումներ ևս եղան։

«Վարագն իմ ընկերն է, գործընկերն է, իրար ճանաչում ենք արդեն ութ տարի»,- ասել էր Ավինյանը։

Վարագ Սիսեռյանը հեղափոխությունից հետո զբաղեցնում էր փոխվարչապետ ընկերոջ՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Բարձրաստիճան պաշտոնյայի ընկերը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատճառով լքում է զբաղեցրած պաշտոնն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Վարագ Սիսեռյանի հայտարարությունից շուրջ մեկ ժամ առաջ Ֆեյսբուքում գրել էր, որ Երևանում սպասում է արցախյան առաջնագծի զինվորներին, որ, իր խոսքով, «վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը»։

Այսօր Ավինյանից փորձեցինք հետաքրքրվել, թե այժմ որտե՞ղ է իր ընկերը։

«-Վարագ Սիսեռյանը որտե՞ղ է, պարոն Ավինյան։

-Ես ձեզ տրամաբանական լուծում եմ առաջարկում»։

Factor TV-ն պարզաբանումներ ստանալու համար փորձեց կապ հաստատել նաև Ավինյանի ընկերոջ հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան