Առանց Թուրքիայի միջանցք չկա․ Էրդողանը դեմ է Հնդկաստան-Մերձավոր Արևելք տրանսպորտային նախագծին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և ԵՄ առաջնորդների՝ առևտրային միջանցք ստեղծելու ծրագրերին, որը կկապի Հարավային Ասիան Եվրոպային և կշրջանցի Թուրքիան, գրում է Middle East Eye-ը։

«Մենք ասում ենք, որ առանց Թուրքիայի միջանցք չկա։ Թուրքիան կարևոր արտադրական և առևտրային բազա է։ Արևելքից արևմուտք շարժման ամենահարմար գիծը պետք է անցնի Թուրքիայի տարածքով»,- ասել է Էրդողանը Հնդկաստանից G20-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում։

Տրանսպորտային երթուղին, որը կոչվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք (IMEC), նպատակ ունի ստեղծել երկաթուղային և նավարկություն ուղիներ, որոնք կանցնեն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Իսրայելի միջով, այնուհետև կհասնեն Հունաստան և Եվրոպա:

Միջանցքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ԵՄ-ն, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ը և G20-ի մյուս գործընկերները, որոնց թվում Թուրքիան չկա, քանի որ շրջանցում է այս երկիրը։ Ծրագրի հիմնական նպատակներից է 40 տոկոսով կրճատել բեռնափոխադրումների ժամանակը և խնայել այլ ծախսեր ու վառելիք:

Էրդողանի խոսքով՝ տեղյակ է, որ շատ երկրներ փորձում են ընդլայնել իրենց ազդեցության գոտին՝ ստեղծելով առևտրային միջանցքներ, և Թուրքիան աջակցում է Իրաքի զարգացման ճանապարհի նախագիծը, որի նպատակն է Պարսից ծոցը կապել Թուրքիայի ու Եվրոպայի հետ երկաթուղային և մայրուղու միջոցով՝ ԱՄԷ-ով, Կատարով և Իրաքով։

Նա նշել է, որ ԱՄԷ-ի նախագահ Մուհամմեդ բեն Զայեդը, մասնավորապես, «շաբաթ օրը շատ ավելի վճռական առաջարկ է արել այս հարցում»։

«Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ է այս աշխատանքին։ Կատարը շատ պատրաստ է։ Մենք շատ, շատ պատրաստ ենք դրան։ Հուսով եմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,- ասել է Էրդողանը։

Զարգացման ճանապարհի նախագիծը ենթադրում է մոտ 1200 կմ երկարությամբ երկաթուղու ստեղծում և ժամանակակից մայրուղու կառուցում։ Իրաքի կառավարությունը նախատեսում է գնացքների երթևեկ, որոնք կաշխատեն ժամում մինչև 300 կիլոմետր արագությամբ։ Ծրագիրը ներառում է նաև լոգիստիկ հանգույցների, արդյունաբերական համալիրների ստեղծում և նավթի ու գազատարների հնարավոր ինտեգրում:

Նշվում է, որ այս նախագծի համար կպահանջվի շուրջ 17 միլիարդ դոլարի ներդրում։

Էմմա Չոբանյան