Ճկույթով քանդվող եզրաքարերը. ինչպես է վերահսկվում ճանապարհաշինությունը Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Երևանի Մարգարյան փողոցում մի քանի ամիս առաջ կառուցված եզրաքարերը քանդվում են, դա նկատել ու ֆեյսբուքյան իր էջում հանրայնացրել է Երևանի բնակիչ Արթուր Չախոյանը, որը խնդրի մասին տեղեկացրել է Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Ռոման Ալոյանին։

«Սա իմ ձեռն է, իմ ճկույթ մատն է, խնդրեմ, նայեք, ճկույթով ես բորդյուր եմ քանդում, ճկույթով»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված իր հոլովակում եզրաքարերը շուռ տալով՝ ներկայացնում էր Չախոյանը:

Չախոյանը նշում է՝ շինարարական նորմերի խախտումներով այլ աշխատանքների մասին էլ է հանրայնացրել, իսկ քաղաքապետարանից նույն պատասխանն է լինում՝ խնդիրը լուծվել է։ Ինքը, սակայն, հակառակի ականատեսն է:

«Մեկ օրում, երկու օրում թերություններն անհնար է շտկել, և չէր կարող լինել այնպես, որ շտկվեր, և ես դա չնկատեի ու չհանրայնացնեի: Այսինքն՝ ես դա համարում եմ ծածկադմփոց, դա իրականությաւնը չի համապատասխանում: Այստեղ բետոնե հիմք չկա, որ պիտի լիներ: Ամբողջովին քանդվում է, ես այստեղ ցուցադրելու համար մի փոքր հատված եմ քանդել, երևի ուրիշներն իրենց հետաքրքրությունը պարզելու համար քանդել են, պարզել են: Եթե ես ուզենամ, ոտքով, ձեռքով ամբողջ եզրաքարերը կքանդեմ»,- Factor TV-ի հետ զրույցում պարզաբանում է նա:

Չախոյանը մասնագիտությամբ շինարար է, բայց նշում է, որ շինարարական աշխատանքներն այնքան վատ են արվում, որ անզեն աչքով է դա երևում։

«Սրա տակ պետք է լիներ բետոնե հիմք ու խիճ, չկա: Բացի այդ՝ եկեք չխոսենք քաղշին նորմերից, եկեք խոսենք անորակ աշխատանքից, ի՞նչ կապ ունի՝ տակը բետոնե հիմք պիտի լիներ կամ չլիներ, ակնհայտ է, որ նոր տեղադրված եզրաքարերը քանդվում են: Բա սա չե՞ն տեսնում։ Գրավոր դիմում տվել եմ, թաղապետին ասել եմ, բոլորը տեղյակ են, բայց ընթացք չեն տալիս»,- հավելում է նա:

Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Բեզոյանը նշում է, որ այն կազմակերպությունները, որոնք կատարում են ճանապարհաշինական աշխատանքները, պետք է որակով անեն, այլապես կրկնակի ծախս են անելու, եթե, իհարկե, նրանց աշխատանքը հավուր պատշաճի վերահսկվի։

Հարցին, որ, փաստորեն, վերահսկողությո՞ւնը նորմալ չի լինում, Բեզոյանը պատասխանում է․ «Դե ուրեմն վերահսկողությունն էլ այդքան լավ չէ, չգիտեմ, շատ տեղեր կարող է չլինել, բայց վերահսկողությունն էլ կա, որը տանջամահ է անում, որպեսզի որակով ճանապարհ, որակով շենք ստանանք: Ձեր ասածը երկու անգամ պիտի փոխի, պատկերացրեք՝ ամեն մի գծամետր շարելու համար, չգիտեմ, մինչև 2,000-2,500 դրամ է հավելյալ։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան բետոն նորից բերի և այլն, քանդի, մի հատ էլ նորից տեղադրի: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ աշխատանք է, երկու-երեք անգամ թանկ է նստում»։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը տեղյակ է խնդրից, տվյալ շինաշխատանքի արդյունքը մինչև այս տարվա նոյեմբեր երաշխիքային ժամանակահատվածում է և շինարարությունն իրականացրած կազմակերպության ներկայացուցչի հետ դիտարկվել են թերությունները, Factor TV-ին հայտնեցին քաղաքապետարանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սիլվի Շահբազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: