«Դե արի հլը, թե էդքան տղա չես», «Ձեր դիրքին հարիր պահե՛ք Ձեզ»․ վիճաբանություն ավագանու նիստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստում, որն, ի դեպ, այս գումարման ավագանու վերջին նիստն էր, վիճաբանություն տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գառնիկ Վարդանյանի և «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև:

«Ես՝ ինքս, աշխատել եմ մի քանի պետական հիմնարկներում, և շատ ժամանակ տնտեսվարողները գրություններով վերադասից խնդրում են, որ շրջաբերականներ իջեցվեն, և աշխատակիցներին ծանուցեն հարմար պայմանների մասին, կլինի դա սպորտկոմպլեքս, բանկ, թե այլ ծառայություն մատուցող ընկերություն, որը համագործակցում է պետական հիմնարկների հետ։ Միգուցե այդպիսի գրություններ են ուղարկվել։ Միգուցե ասելով, թե գրություն է ուղարկվել, գործընկերս դա նկատի ունի»,- նշեց Գառնիկ Վարդանյանը՝ անդրադառնալով Էռնեստ Ավանեսովի այն մտահոգությանը, թե բանկերից մեկը մեծ գումար է հատկացրել մարզադպրոց կառուցելու համար, դրանից հետո քաղաքապետարանից գրություններ են ուղարկվում մարզադպրոցներ, որ աշխատավարձերը ստանան տվյալ բանկի քարտով։

«Բայց դուք գիտե՞ք, որ ավագանու անդամը ավագանու անդամին չի պատասխանում, ձևը չգիտե՞ք, չսովորեցիք 5 տարի»,- դիմելով Վարդանյանին՝ ասաց Խաչատրյանը, որն ի պատասխան՝ նշեց․ «Ես ավագանու անդամին չեմ պատասխանում, իմ նկատառումներն ունեմ, դրանք եմ ներկայացնում, խնդրում եմ թողեք ավարտել ելույթս։ Խնդրում եմ մի՛ լարեք մթնոլորտը։ Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ որևէ գերատեսչություն իր աշխատակիցներին ստիպի օգտվել որևէ բանկից․ բացառում եմ դա»։

«Բայց դուք ո՞վ եք, օրենսդիր եք, ինչ եք, ո՞նց կարող եք բացառել», – հակադարձեց Խաչատրյանը։

«Տիկի՛ն Խաչատրյան բա դուք ո՞վ եք․․․ Հիմա որ միջանցք դուրս գանք, գալու եք ժպտաք, փաթաթվեք, գալիս հայտնվում եք նիստերի դահլիճում․․․ Այդպիսի արտահայտություններ էլ թույլ չտաք Ձեզ»,- հորդորեց Վարդանյանը, ինչին ի պատասխան՝ Խաչատրյանը, հունից դուրս գալով, ասաց․ «Կարող է դուրս գանք միջանցք, հանկարծ շատ դժբախտ պատահար ձեզ հետ տեղի ունենա․․․ Դե արի դուրս գանք․․․ Թե՞ էդքան տղա չես»։

«Խնդրում եմ Ձեր դիրքին հարիր պահեք Ձեզ»,- հորդորեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։