Պացիենտները տեսախցիկ են հայտնաբերել մանիպուլյացիոն սենյակներում, դիմել են մեզ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Հայաստանում բժշկական կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում կարգելվի տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հրաչյա Հակոբյանն ու Լուսինե Բադալյանը:
Լուսինե Բադալյանը ԱԺ նիստում ներկայացրեց նախագիծը՝ նախ նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացել հիվանդանոցային պայմաններում տեսալուսանկարահանող սարքերի տեղակայման վերաբերյալ:

«Առաջարկում ենք բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգել:

Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ»,-նշեց Բադալյանը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե մինչ այժմ վերոնշյալ տեղերում հայտնաբերվե՞լ են տեսալուսանկարահանող սարքեր, և արդյո՞ք շատ են այդպիսի դեպքերը, Բադալյանը նշեց․ «Պացիենտները տեսախցիկ են հայտնաբերել մանիպուլյացիոն սենյակներում, դիմել են մեզ, նաև ՄԻՊ գրասենյակ, ինչի արդյունքում, համատեղ ջանքերով, մենք՝ պատգամավորներս, ֆիքսել ենք տեսալուսանկարահանման արգելված հատվածները՝ այսինքն՝ որտեղ չի կարելի։ Իսկ թե որտեղ կարելի է, դա կսահմանի նախարարությունը։ Օրինակ՝ վիրահատարանում կարող է նախարարությունը թույլ տալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։