Զինված ուժերում մոլախաղերով զբաղվելու լուրջ խնդիր ունենք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծի էությունը հետևյալն է՝ քաղաքացին իր խաղային հաշիվը պետք է լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից։

«Գաղտնիք չէ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, թմրամոլությունից հետո մեր խնդիրը նաև մոլախաղերն են, և բազմաթիվ ընտանիքներ այսօր տառապում են դրանցով տարվելու հետևանքով»,- ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ՝ ներկայացվող նախագիծը հնարավորություն է տալու վերահսկել այս ոլորտը նաև զինված ուժերում։

«Զինված ուժերում մենք լուրջ խնդիր ունենք մոլախաղերով զբաղվելու հանգամանքի հետ կապված: Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ես կարծում եմ, որ մեր կառավարության մարմինները արդեն ենթաօրենսդրական ակտերով կկարգավորեն այս խնդիրը: Ովքեր ծառայության ընթացքում կզբաղվեն շահումով խաղերով, ապա դա կդիտարկվի որպես ծառայողական կանոնների խախտում և կառաջացնի որոշակի հետևանքներ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ զինված ուժերում խաղամոլությունը պետք է դիտարկվի որպես կարգապահական խախտում:

Մանրամասները՝ տեսանյութում։