Հզոր երկրաշարժից հետո Մարոկկոն օգնություն է ընդունել չորս երկրից

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Հզոր երկրաշարժից հետո Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ ընդունելու չորս «բարեկամ երկրների»՝ Իսպանիայի, Կատարի, Մեծ Բրիտանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությունը։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշված երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել հյուսիսաֆրիկյան թագավորության իրենց գործընկերների հետ, գրում է dpa գործակալությունը։

Նախկինում շատ երկրներ են օգնություն առաջարկել երկրաշարժից տուժած երկրին, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Գերմանիան, ինչպես նաև ամբողջ Եվրամիությունը:

Վերջին տվյալներով՝ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2122 մարդ, ևս 2421-ը վիրավորվել է։ Նախօրեին ողբերգության կապակցությամբ Մարոկկոյի թագավորական դատարանը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշ-Սաֆի լեռնային շրջանում՝ Մարաքեշից 70 կմ հարավ-արևմուտք: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով էլ՝ օջախը գտնվել է 18,5 կիլոմետր խորության վրա։

Սա Մարոկկոյում վերջին 60 տարում ամենաուժեղ երկրաշարժն է, նշում է dpa-ն։