ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Փաշինյան – Սվիտալսկի փոխհրաձգությունը. Արմեն Աշոտյան

Լուրեր

16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
16.12.2025 | 13:42
ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն չունի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:33
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
16.12.2025 | 13:27
Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք
16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
16.12.2025 | 13:08
Ժողովուրդը Փաշինյանին պիտի պատասխանի փողոցային պայքարով, եթե չստացվեց` ընտրություններով. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:06
Հայտնի է Ֆինալիսիմայի անցկացման օրը
16.12.2025 | 12:59
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:53
Շրջվողը դեմ չէր շրջվելուն․ Խաչատրյանը՝ Արցախում Հարությունյանին Շահրամանյանով փոխարինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:45
Մոսկվան ուզում է մասնակցել TRIPP-ին,իսկ Թեհրանը դեմ է նախագծին// ԱԽ քարտուղարը Լոնդոն կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման  վերաբերյալ գրառում է կատարել: Գրառումը՝ ստորև.

Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան – Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը:

Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափուխումը հանրային հարթակ: Առաջինը՝ դա վկայում է բանակցային գործընթացների տապալման մասին, և երկրորդը՝ դա քիչ է նպաստում բուն հարցի լուծմանը:

Ավելին, կառավարությունը երկու կարևոր բացթողում արեց այս ընթացքում: Նախ, չընդունեց իմ առաջաարկությունը և CEPA-ն չներառեց նոր կառավարության ծրագրում, զրկվելով ԵՄ-ին հստակ և ուժեղ ազդակ ուղարկելու շանսից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չկապիտալիզացրեց Վիզաների Ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը գումար չէր պահանջում և ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ:

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհաքաղաքական դիրքավորումը չպիտի փոխի և ԵՄ-ի հետ հարաբերություններում բեկումնային զարգացումները չպետք է շաղկապված լինեն մեր անդամության հետ ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում:

Ուստի հաջողության պատմությունը շարունակելու համար ոչ թե հնչեղ և ռեզոնանսային հայտարարություններ են պետք, այլ հստակ աշխատանք հետևյալ ուղղություններով:

1. Առավելագույն արդյունավետությամբ աշխատացնել երկու ամիս ուշացումով ստեղծված և CEPA-ի իրականացման համար պատասխանատու միջգերետեսչական հանձնաժողովը:

2. Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանզիմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, և եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող:

3. Ծանր և ամենօրյա ջանքեր են պետք, որպեսզի տեսանելի և շոշափելի արդյունքներով կյանքի կոչել նաև ԵՄ-ի MORE for MORE սկզբունքը: Ինչպես նախկինում էին ասում, պետք է գերակատարել բարեփոխումների պլանը, հստակ և չափելի արդյունքների հիման վրա զուգահեռ աշխատելով աջակցության ծավալների մեծացման ուղղությամբ: Այն ինչ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը CEPA-ի կիրարկման գործողությունների ծրագիր անգամ չունի:

4. Եվ վերջապես, պետք է լավ իմանալ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմների և ինստիտուտների մասին: Այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թթ. Բյուջետային պլանավորման և նոր ֆինանսական գործիքների ներմուծման նախագիծը: Հայաստանի պատշաճ տեղն այդ շարջանակներում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից:

Հ.Գ. Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի և դրսի հացորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով: