Վանում Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տեղի է ունեցել ամենամյա պատարագը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վանի Ախթամար կղզում գտնվող 1100-ամյա հայկական Սուրբ Խաչ եկեղեցում նախօրեին պատարագ է մատուցվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Սա 11-րդ պատարագն է, որը մատուցվում է 2010 թվականին եկեղեցու վերաբացումից հետո։ Թուրքիայի իշխանությունների կողմից ամեն տարի եկեղեցում միայն մեկ պատարագ է թույլատրվում։

Այցելուներին կղզի են տարել նավակներով։ Պատարագին մասնացել է նաև Պոլս Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հովակիմ քահանա Սերոպյանը, որը ղեկավարել է ծեսը։ Արարողությանը մասնակցել են Գևաշի թաղապետ Բայրամ Յըլդըզը և քաղաքապետ Մուրադ Սեզերը։

Ծեսին մասնակցությունն այս տարի ավելի քիչ է եղել, քան նախորդ տարի։ Հայ համայնքը ցածր մասնակցությունը պայմանավորում է տնտեսական պատճառներով, անբավարար թռիչքներով և անվտանգության նկատառումներով։

Մինչդեռ, նախորդ տարիների համեմատ, կղզում ավելի շատ ոստիկաններ, շտապ բուժօգնության, առափնյա պահպանության ծառայության խմբեր են եղել, ոստիկանական ուղղաթիռները նույնպես հերթապահել են Վանա լճում:

Հավելենք, որ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Բագրատունյաց Գագիկ 1-ին թագավորի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել է Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա՝ Իրանում: 10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:

Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո պատմական հայկական եկեղեցում առաջին պատարագը մատուցվել է 2010 թվականի սեպտեմբերի 19-ին՝ 95 տարի անց։ Եկեղեցում 2015 թվականին «անվտանգության» նկատառումներով ժամերգությունները դադարեցվել են 3 տարով։ 2017-ին տեղի է ունեցել 6-րդ պատարագը։

Էմմա Չոբանյան