Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիան կտրամադրվի էլեկտրոնային եղանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով։

Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, սակագնային քվոտայի շրջանակում ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր:

Նախագծի ընդունման արդյունքում արտաքին առևտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է տալու այս փոփոխությունը բիզնեսին, այն վերաբերում է քաղաքացիների՞ն, բիզնեսի՞ն, թե՞ երկուսին էլ:
Փոխնախագահը նաև հետաքրքրվեց, թե արդյոք սրանով հեշտացվելո՞ւ է տնտեսվարողների գործը:
Փոխնախարարի պարզաբանմամբ հարցը վերաբերում է բիզնեսին:

«Օրինակ՝ եթե ուզում եք ստանալ թույլտվություն՝ արտահանելու համար երկակի նշանակության ապրանք, դուք դիմում եք այդ էլեկտրոնային հարթակին, և ոչ մի թղթային փաստաթղթեր չեն ներգրավում այս շրջանառության մեջ»,- նշեց Տերյանը՝ հավելելով, որ այն թույլտվությունները, որոնք տալիս է Էկոնոմիկայի նախարարությունը, հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային համակարգով:

Մանրամասները՝ տեսանյութում։