ՔՊ-ն ու Հայկ Մարությանն իրար արժանի են, երկուսն էլ նույնն են. Հովհաննես Ազոյան

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

«Քարոզարշավին ինձ առաջին դեմքով չեք տեսնի, ես չեմ գնա բուկլետներ բաժանեմ պապիկ-տատիկներին, ես բակերում մեր ժողովրդին սուտ չեմ ժպտալու և ձայն չեմ մուրալու, ամո´թ է, դա շոու է, ոչ ավելին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան Հովհաննես Ազոյանը, որը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Եվրոպական կուսակցության» նախընտրական ցուցակում է: Իսկ թե ինչու հենց «Եվրոպական կուսակցություն»`մեր զրուցակիցը պատասխանում է, որ այն ունի Հայաստանը եվրոինտեգրելու առաքելություն. «Անգամ Երևանի կառավարումը պետք է տեղի ունենա եվրոպական չափանիշներով»,-ասում է նա:

Հովհաննես Ազոյանը խոսում է ժամանակին Նիկոլ Փաշինյանին համակրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և պատգամավոր դառնալու իր երբեմնի ցանկության մասին.

«ՔՊ-ում ունեի շատ ընկերներ, բայց այն պահին, երբ իմ ընկերը դառնում է պաշտոնյա, դադարում է լինել իմ ընկերը: Ես չուզեցի ընկերական կապերս օգտագործելով`դառնալ պատգամավոր, գնացի քաղաքակիրթ ճանապարհով և թակեցի «ամենաանմխիթար» դուռը: Հետո պարզվեց, որ ՔՊ-ում ականջից բռնած են պատգամավոր դարձնում, իմ ականջը ձգել հնարավոր չէր, հասկացա`ինչ լավ եմ պրծել ես»:

Հովհաննես Ազոյանն անդրադառնում է նաև Հայկ Մարությանի հետ իր հարաբերություններին`նշելով, որ 2013-14թթ.-ից որևէ կապ չունի նրա հետ. «Անձամբ ես ոչ մեկից չեմ նեղանում, ինձնից են նեղանում, բաժանվում, ինձ են լքում: Հայկ Մարությանն ինձ հետաքրքիր չէ, ոչ էլ` նրա գործունեությունը: Այն, որ նա հայտնվել է քաղաքական կյանքում, ՔՊ-ի սխալ ընտրության արդյունքն է, որը ես ժամանակին քննադատել եմ և քննադավել եմ դրա համար: ՔՊ-ն ու Հայկ Մարությանն իրար արժանի են, երկուսն էլ նույնն են»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան