Մտավախություն կա, որ կեղծիքներ կլինեն․ հույս ունենք, որ իշխանությունները չեն գնա այդ քայլին. Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.09.2023 | 19:35«Ամեն ինչը կորոշի ժողովուրդը։ Արաբկիր համայնքում քարոզարշավ իրականացնելիս Factor TV-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե իրենք մեծամասնություն են կազմելու և որ մյուս քաղաքական ուժերը պետք է իրատեսական ակնկալիքներ ունենան։
«Ամենակարևորն այն է, որ ընտրությունները լինեն արդար և թափանցիկ, չլինեն կեղծիքներ։ Քանի որ իշխանություններն իրենց քարոզարշավը սկսել են կեղծիքներով, մտավախություն կա, որ կեղծիքներ կլինեն․ հույս ունենք, որ իշխանությունները չեն գնա այդ քայլին» ,- նշեց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։