Քաղաքական ընտրություններ են, ի վերջո․ Հայկ Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ շրջել է տարբեր վարչական շրջաններում․ իշխանության ներկայացուցիչները սա ոչ թե համարում են մասնակցություն քարոզարշավին, այլ նշում են, որ ծանոթանում են համայնքային խնդիրներին։

Արդյո՞ք սա վարչապետի կողմից աջակցություն չէ իր քաղաքական թիմի թեկնածուին․ Արաբկիր համայնքում քարոզարշավ իրականացնելիս Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նշեց․  «Կան միջազգային և հայաստանյան մոնիթորինգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ ամենով և վերջում իրենց զեկույցներով ամեն ինչը կտեսնենք։ Սա ամենալավն է, որ այդ ընկերությունները չեզոք դիրքերից ամեն ինչը կարձանագրեն։ Եթե չեմ սխալվում, արդեն միջանկյալ զեկույց են ներկայացրել և այնտեղ վարչական ռեսուրսի չարաշահման մասին ֆիքսված է։

Ամենակարևորն այն է, որ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է և գնահատում է»։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք համամիտ է որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հնչեցրած այն կարծիքին, թե այս ընտրությունները միայն քաղաքային են և Արցախի հարցը չպետք է խառնել այս հարցին, Մարությանը պատասխանեց․ «Չի կարող սա միայն քաղաքային լինել և քաղաքի խնդիրներին վերաբերել, քաղաքական ընտրություններ են, ի վերջո, և չենք կարող չխոսել ընդհանուր քաղքական իրավիճակից»։

Մանրամասները՝ տեսանյութում։