Միշուստինը կոչ է արել զերծ մնալ առաջիկա 3 տարիների համար ՌԴ տնտեսության վերաբերյալ «չափազանց լավատեսական» կանխատեսումներից

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը դաշնային բյուջեի նախագծի շուրջ խորհրդակցությունների ժամանակ նախազգուշացրել է՝ զերծ մնալ առաջիկա 3 տարիների տարիների համար երկրի տնտեսության վերաբերյալ «չափազանց լավատեսական» կանխատեսումներից։ Նա ընդգծել է, որ ՌԴ տնտեսության համար ռիսկերը չեն անհետացել, գրում է The Moscow Times-ը։

«Այստեղ կարևոր է խուսափել չափազանց լավատեսական կանխատեսումներից՝ հիմնական բնութագրերը ձևավորելիս և ծախսային պարտավորություններ ընդունելիս»,- խորհուրդ է տվել Միշուստինը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է պրագմատիկ մոտեցման կարևորությունը։

«Առաջ շարժվելով՝ բյուջետային գործընթացի շրջանակում մենք պետք է հաշվի առնենք համաշխարհային տնտեսության նախկինում կուտակված բոլոր անհավասարակշռությունները և մարտահրավերները։ Դրանք կարող են ազդեցություն ունենալ մեր պետական ֆինանսների վրա»,- հավելել է նա:

Վարչապետի խոսքով՝ կառավարության և Ռուսաստանի բանկի համատեղ աշխատանքը հնարավորություն է տվել մեղմել պատժամիջոցների հետևանքները և հարմարեցնել ռուսական բիզնեսը արտաքին մարտահրավերներին։ Դա արտահայտվում է արդյունաբերական արտադրության և ներդրումների աճով, կարծում է ՌԴ վարչապետը։