Բայրամովն ու Խովաևը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը

Լուրեր

01.05.2026 | 13:42
Մայիսմեկյան տոնական շքերթ Երևանի կենտրոնում․ ՈՒՂԻՂ
01.05.2026 | 13:38
ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել
01.05.2026 | 13:15
Ռոնալդու․ Կարիերայիս ավարտը մոտենում է
01.05.2026 | 12:51
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.05.2026 | 12:36
Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Օդեսայի վրա. վնասվել է նավահանգստի ենթակառուցվածքը
01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովը կրկին ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված Հայաստանի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և նախաձեռնություններին»։

Նա նշել է, թե արցախցիների կողմից Աղդամի ճանապարհից օգտագործելուց հրաժարվելը, «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին Հայաստանի անհիմն հայտարարությունների ֆոնին, կրում է քաղաքական, ոչ թե մարդասիրական բնույթ»։

Հիշեցնենք, որ օրերս Խովաևին ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելի վաղ նա հանդիպումներ էր անցկացրել նաև Երևանում։

Էմմա Չոբանյան