ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և քննարկել Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը։

«Այսօր կառուցողական զրույց ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական պաշարներ հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի մասին։ Երթուղիների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են՝ չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունեցի երեք ուսանողների ազատ արձակումը»,- ասվում է X-ում Քիմի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն առևանգել էր արցախցի երեք ուսանողների, 10 օր Բաքվում պահելուց հետո նախօրեին վերադարձրել Հայաստանին։

Զրույցի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Բայրամովը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքների աճի և իրականությունը խեղաթյուրող մանիպուլյացիաների, ինչպես նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու՝ Հայաստանի ցանկության մասին»։

Նա նաև նշել է, իբր, Ադրբեջանի ներքին գործերին «Հայաստանի միջամտության անթույլատրելիության մասին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայ բնակիչներին ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ջանքերի հարցում»։

«Հայաստանի և նրա ստեղծած անօրինական ռեժիմի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայ բնակիչների համար բեռնափոխադրումների վերաբերյալ համաձայնության, դրան զուգահեռ՝ Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացման խաթարումը վկայում է այն մասին, որ սա ոչ թե հումանիտար խնդիր է, այլ քաղաքական շահարկում»,- հայտարարել է Բայրամովը։

Էմմա Չոբանյան