Կեղծ 20 հազարանոց. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
Բոլորը

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Խարբերդ գյուղի մի խանութի աշխատակից և հայտնել, որ մի երեխա խանութում տվել է կեղծ 20 հազար դրամանոց: Նա հավելել է, որ սեպտեմբերի 2-ին նույնպես եղել է նման բան, և կասկածներ ունի, որ երեխաներին դիտավորյալ տալիս են գումարը և ուղարկում խանութ. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ահազանգով նշված խանութ է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը:
Ըստ նախնական տվյալների` 2009 թ. ծնված մի տղա օնլայն-խանութի միջոցով գնել է 20 հազարանոց հուշանմուշ թղթադրամներ և սեպտեմբերի 1-ին դրանցից մեկը տվել իր հասակակից մեկ այլ տղայի: Իր հերթին նա էլ թղթադրամը տվել է 18-ը նոր բոլորած մի պատանու` հայտնելով, որ այն հուշանմուշ է: Վերջինս էլ գիտակցելով, որ թղթադրամը կեղծ է, սեպտեմբերի 2-ի երեկոյան հիշյալ խանութի աշխատակցուհուն խնդրել է այն մանրել, և վաճառողը պատանուն է տվել նույն արժեքի մանր թղթադրամներ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: