Բաքուն արձագանքել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը սրելու մասին Փաշինյանի հայտարարություններին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Պաշտոնական Բաքուն կրկին մեկաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստագրումները տարածաշրջանում  Ադրբեջանի սադիրչ քաղաքականության վերաբերյալ։

«Սեպտեմբերի 7-ին Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները՝ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման, Ադրբեջանի տարածքում ուժերի կենտրոնացման մասին, Հայաստանի կողմից հերթական քաղաքական մանիպուլյացիայի անբաժանելի մասն են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բաքուն կրկին անհիմն մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե տարածաշրջանի անվտանգության իրական սպառնալիքը, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքներն են, Հայաստանի տարածքային պահանջներն Ադրբեջանին և հայկական զինված ուժերը, որոնք դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։

«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, վերջ տա ռազմաքաղաքական սադրանքներին, դադարեցնի խոչընդոտներ ստեղծել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի ճանապարհին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Փաշինյանն անդրադարձել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ադրբեջանական զինուժի կուտակումներին և սադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է: Պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով: Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- հայտարարել է Փաշինյանը։

Էմմա Չոբանյան