Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են սննդի պակասից. Աննա Հակոբյանը՝ Կիևում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են սննդի պակասից։ Այս մասին երեկ Կիևում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։  «Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովը աշխարհի առաջին դեմքերի ամուսինների միջազգային ասոցիացիան է, որը հիմնադրվել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի կողմից 2021 թվականին՝ փորձի փոխանակման և աշխարհում մարդկանց բարօրության համար համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Առաջին և երկրորդ գագաթնաժողովները կայացել են համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։