Բացառում ենք ՔՊ-ի հետ կոալիցիայի ձևավորումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորահր Նորիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված առաջարկով։ «Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, նրանցում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեկբերի 7-ը, ժամը 18.00-ն:

«Արդար Հայաստանի» նպատակն է առաջին անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանության հեռացմանը և իրական ընդդիմության հաղթանակին:

1990-ից մին չ օրս երբեք ընդդիմությունն ընտրությունների միջոցով իշխանության չի եկել: Եթե դուք իսկապես ուզում եք հեռացնել գործող իշխանությանը, եթե իսկապես ցանկանում եք ձևավորել Երևանում նոր իշխանություն, մենք ունենք ընդամենը երկու օր ժամանակ: Եթե այն ուժերը, որոնք իսկապես ձգտում են որակական փոփոխություններ, Երևանում ձևավորել նոր իշխանություն, առաջարկում եմ մինչև սեպտեմբերի 7-ը հասնել կոնսենսուսային թեկնածուի առաջադրմանը, իսկ մնացած ուժերը ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն և ամբողջությամբ սատարեն կոնսենսուսով ձևավորված թեկնածուին:

Եթե այդպիսի կենսենսուսային թեկնածու կձևավորվի մեզնից դուրս, ես պատրաստ եմ ինքնաբացարկի դիմում ներկայացնել և սատարել այդ մեկ միասնական թեկնածուին: Երկրորդ՝ եթե այդ քաղաքական ուժերը կհանգեն հետևության, որ ես կարող եմ լինել այդ կոնենսուսային թեկնածուն, ես պատրաստ եմ ստանձնել համարձակությունը և ապագանյի պատասխանատվությունը»,- հայտարարեց Նորիկյանը։

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն բացառեց, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, եթե իր գլխավորած կուսակցությունը բավարար քվե ստանա, կոալիցիա կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այլ ուժերի հետ կոալիցիա կազմելն էլ, ինչպես ասաց Նորիկյանը, կախված է հետընտրական զարգացումներից։

Եթե տվյալ քաղաքական ուժի արժեքային համակարգը, գաղափարները համահունչ լինեն «Արդար Հայաստան» կուսակցության արժեքների եւ գաղափարների հետ, Նորիկյանը չբացառեց, որ կոալիցիա կկազմի․ «Նաև չեմ բացառում, որ Երեւանում հնարավոր կլինի կոալիցիոն կառավարում ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում։