Վրաստանի վարչապետը լիովին արդարացված է համարել երկրի նախագահին իմփիչմենթ հայտարարելու՝ իշխող կուսակցության որոշումը

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է երկրի Սահմանադրությունը, երբ անտեսել է արտերկիր մեկնելու՝ կառավարության մերժումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Գրուզիա օնլայնը։

«Ցավոք, տիկին նախագահը հաշվի չառավ կառավարության մերժումը և ցուցադրաբար խախտեց Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ արտաքին քաղաքականությունը վարում է Վրաստանի կառավարությունը։ Եթե կառավարությունը լիազորում է նախագահին, միայն այս դեպքում նա կարող է իրականացնել այդ լիազորությունները»,- ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ կառավարության նիստում ինքը չի կարողացել նախագահին լիազորել Վրաստանն արտասահմանում ներկայացնելու համար։

«Մոտ մեկ ամիս առաջ ես այդ այցելությունները կատարելու պաշտոնական մերժում էի ուղարկել, և այստեղ ուզում եմ ներկայացնել մեր փաստարկները։ Մի քանի ամիս առաջ նախագահը հայտարարել էր, որ վրացական իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները, ինչպես նաև ասել էր, որ ամենաանհանգստացնողն այն է, որ անցյալ տարի Վրաստանը չի արժանացել ԵՄ թեկնածուի կարգավիճակին։ Դրանից հետո, իհարկե, մեզ ավելի շատ ապացույցներ պետք չէին վստահությունը պարզապես կորցնելու համար։ Մենք ոչ մի մոտիվացիա չունեինք, ինձ համար անհիմն կլիներ նրան որևէ լիազորություն փոխանցելը։ Այս պահին մենք պետք է օրինակ ծառայենք։ Ուստի իշխող կուսակցության ընդունած որոշումը (սկսել իմփիչմենթի գործընթացը) արդարացված էր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին իր արտասահմանյան շրջագայությունը սկսել է Գերմանիա այցով, որտեղ օգոստոսի 31-ին հանդիպել է երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Սեպտեմբերի 1-ին նա Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Աշնանը նախատեսվում է Զուրաբիշվիլիի այցը Շվեյցարիա, Լեհաստան, Բուլղարիա, Դանիա, իսկ դեկտեմբերին՝ Չեխիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իսրայել։

Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք»-ում հայտարարել էին՝ պարզ է, որ նախագահին իմփիչմենթի ենթարկելն իրատեսական չէ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը բավարար ձայներ չի ունենա, բայց չի կարելի աչք փակել երկրի հիմնական օրենքի կոպիտ խախտման վրա։