Մեծավանի համայնքապետը խոշոր չափերով յուրացում էր կատարել. վնասը վերականգնվել է

Լուրեր

16.07.2026 | 18:12
Փաշինյանին «վառելու» կոչ անողի գործը կես ամսում ուղարկվել է դատարան, Գարեգին Բ-ին «քարով սատկացնելու» կոչը լեզվաբաններն են ուսումնասիրում
16.07.2026 | 18:04
Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ գործընկերության առաքելության դերը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում
16.07.2026 | 17:53
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին
16.07.2026 | 17:42
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
16.07.2026 | 17:34
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
16.07.2026 | 17:22
Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել
16.07.2026 | 17:13
Ծաղկաձորի «Լուսաբաց» ճամբարի խոհանոցը կասեցվել է ՍԱՏՄ-ի որոշմամբ
16.07.2026 | 17:02
Ուկրաինայի հեռացող ՊՆ ղեկավարը խոստովանել է ԶՈւ գլխավոր հրամանատարի հետ կոնֆլիկտի առկայությունը
16.07.2026 | 16:50
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը
16.07.2026 | 16:39
Անկարան դեմ է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը տարածվի Սև ծովում․ Թուրքիայի ԱԳ նախարարը Կիևում է
16.07.2026 | 16:27
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել
16.07.2026 | 16:16
Ուկրաինան հայտնել է Սև ծովում ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի հարվածելու մասին
16.07.2026 | 16:06
Շիրակում շան հաչոցի համար սկսված ծեծկռտուքի գործով 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 
16.07.2026 | 15:55
Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան
16.07.2026 | 15:43
Քիր Սթարմերը հրաժեշտի այցով Կիև է ժամանել
Բոլորը

Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը:

2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս. Վ.-ն 2013թ. հունիս ամսին իր համագյուղացուն նշանակել է Մեծավան համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում։ Վերջինս, սակայն, համայնքապետի թույլտվությամբ 2013թ. հունիսից մինչև 2018թ. մայիսի 31-ը պատշաճ չի այցելել աշխատանքի և չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները: Չնայած դրան՝ այդ ողջ ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս կազմել է տնօրենի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ելքագրման փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա անվամբ անհիմն ելքագրվել է 5.220.802 ՀՀ դրամ:

Բացի դրանից, 2016թ. դեկտեմբերին Ս.Վ.-ն համայնքի մշակույթի տան տնօրենին հրամայել է որպես Մշակույթի տան դռնապահ աշխատանքի ընդունել մի անձի՝ պայմանով, որ վերջինս աշխատանքի չի գնալու, իսկ նրա փոխարեն աշխատավարձը ստանալու է իր հորեղբորորդին: Արդյունքում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ կազմվել և աշխատավարձի ելքագրման է ուղարկվել աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում ելքագրվել է 1.236.874 ՀՀ դրամ: Այդ կերպ Ս.Վ.-ն վատնման եղանակով հափշտակել է համայնքի ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 6.457.676 ՀՀ դրամը:

Բացի այդ, համայնքապետը 2017թ. ընթացքում առանց համայնքի թվով 10 քաղաքացիների գիտության, ավագանու անդամներին հավասիտացրել է թե սոցօգնություն ստանալու վերաբերյալ նրանց կողմից ստացվել են դիմումներ: Ապա նրա նախաձեռնությամբ կազմվել են կեղծ տեղեկություններ ներառող ավագանու նիստերի մի քանի որոշումներ, որոնց հիման վրա համայնքի բյուջեից այդ անձանց անվամբ անհիմն ելքագրվել են գումարներ, որոնք, բնակիչների փոխարեն ստորագրելով համապատասխան ցուցակներում Ս.Վ.-ն ստացել է և ծախսել իր կարիքների համար։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Ս.Վ.-ն, առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների պահմպանման, համայնքապետը 2016-2017թթ. Լոռու մարզի Մեծավան համայնքի թվով մի քանի բնակիչների և այլ անձանց օգտագործման է տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող՝ ապամոնտաժված ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակները՝ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերի գույքը: Նշված արարքները կատարելու համար հունիսի 23-ին Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 7.217.000 դրամի վնասը:

Հուլիսի 16-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատամբ հհսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: