Բնության հատուկ պահպանվող տարածքները արդյունավետորեն կառավարելու նախագիծ է քննարկվել
2017 թվականի հուլիսի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունում տեղի է ունեցել գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկում բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների տնօրենների և գործակալության աշխատակիցների մասնակցությամբ:
ՊՈԱԿ-ների տնօրենների քննարկմանն է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությանն ուղղված ծրագրի նախագիծը, որն արժանացել է հավանության: Կողմերի քննարկման ընթացքում հնչեցվել են առաջարկություններ նախագծի լրամշակման վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել շարունակական արտագնա հանդիպումներ հատուկ պահպանվող տարածքներում: