Ինչո՞ւ Ավինյանն այսօր չէր վարում գործակարգավարական նիստը

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Չնայած անցած երկուշաբթի Երևանի քաղաքապետարանից Factor.am-ին հայտնել էին, որ գործակարգավարական նիստերը քարոզարշավի փուլում վարելու է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, այդուհանդերձ՝ նիստն այսօր վարեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձեցինք՝ ճշտել, թե ինչու Տիգրան Ավինյանը չվարեց նիստը։ Կոստանյանի՝ փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Ավինյանը ներկա է գտնվել Ղևոնդ Ալիշանի անվան համար 95 և Սամվել Հովսեփյանի անվան համար 116 դպրոցների բացմանը և արձակուրդում չի լինելու՝ ինչպես նախապես ասել էին։

Անցած երկուշաբթի Factor.am-ը գրել էր, որ քարոզարշավի փուլում գործակարգավարական նիստերը վարելու է Տիգրան Ավինյանը՝ միայն այդ օրերին ընդհատելով արձակուրդը։ Եվ եթե Ավինյանն իր արձակուրդն օգտագործեր ըստ քաղաքապետի խոսնակի տրամադրած՝ ժամանակացույցի, կստացվեր, որ քաղաքապետարանը խախտում է օրենքը՝ հնարավորություն տալով Ավինյանին գործակարգավարական նիստերը վարելու համար վերադառնալ արձակուրդից։ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում դրանցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Մինչդեռ, եթե Տիգրան Ավինյանը իրեն հասանելիք տարեկան արձակուրդը սպառեր այն ժամանակացույցով, որ մեզ տրամադրել էր քաղաքապետարանը, դրանցից ոչ մեկը չէր կազմի առնվազն 10 աշխատանքային օր և այդպիսիով՝ քաղաքապետարանը կխախտեր օրենքը։ Իսկ այսօր չընդհատելով արձակուրդը, ըստ էության, չի խախտվի աշխատանքային օրենսգրքի պահանջը, որ ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում դրանցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր։

Շողիկ Գալստյան