Կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը․ Ռաիսին՝ Թուրքիայի ԱԳ նախարարին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախօրեին Թեհրանում  ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի գլխավորած պատվիրակությանը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ռաիսին, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի միջև մշակութային և պատմական ընդհանրություններին, հույս է հայտնել, որ Էրդողանի նախագահության նոր ժամկետում երկու երկրների միջև համագործակցության մակարդակն էլ ավելի կբարելավվի։

Մատնանշելով տարածաշրջանում Թուրքիայի անվտանգության մտահոգությունները՝ Իրանի նախագահը  ահաբեկչության դեմ պայքարում կարևորել է տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը: Նա նաև ընդգծել է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ «Կովկասում օտար երկրների ներկայությանը դիմակայելու անհրաժեշտությունը» և նշել տարածաշրջանի ցանկացած երկրների միջև խնդիրները երկխոսության և համագործակցության միջոցով  լուծելու կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների տնտեսական համագործակցությունը։

Ֆիդանն էլ իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցության մակարդակի ընդլայնումը պահանջում է Իրանի և Թուրքիայի ղեկավարների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը։ Նա նաև խնդրել է Իրանի աջակցությունը ԲՐԻԿՍ-ին  անդամակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման  գործում երկու երկրների երկխոսությանն ու համագործակցությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆիդանը բանակցություններ էր անցկացրել Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Մինչ այդ էլ Ֆիդանն այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել էր ՌԴ ԱԳՆ ու ՊՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Սերգեյ Շոյգուի հետ։

Էմմա Չոբանյան