Հայերենն ընդգրկվել է հինգ յուրահատուկ լեզուների ուսումնասիրման ցանկում
Մշակույթ
16.07.2018 | 16:25«Դեյլի Քոլլեր» պարբերականը կազմել է աշխարհի այն հինգ լեզուների ցանկը, որոնք շատ յուրահատուկ են և հետաքրքիր`ուսումնասիրությունների համար. ֆեյսբուքի իր էջում գրել է Լեզվւ կոմիտեն:
Ցանկում ընդգրկված է նաև հայոց լեզուն: Հրապարակման հեղինակները նշում են, որ Հայաստանի պետական լեզուն այնպիսի հատկություններ ունի, որոնք մի կողմից կարող են թվալ դժվար, սակայն մյուս կողմից` անգլերեն խոսողների համար շատ ուշագրավ են:
Հայերենից բացի ուսումնասիրության համար հետարքիր լեզուներ են համարվել լեհերենը, ռուսերենը, բուլղարերենը և ռումիներենը: