Ռուսաստանը Կուրիլյան կղզիներից հեռացրել է ՀՕՊ համակարգերը

Լուրեր

25.02.2026 | 14:37
Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են
25.02.2026 | 14:26
Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 
25.02.2026 | 14:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ
25.02.2026 | 13:51
Նիկոլ Փաշինյանը փղի արձանիկ է նվեր ստացել հնդիկ գեներալից
25.02.2026 | 13:42
Գեղեցիկ գոլ՝ Լուկաս Սելարայանի տպավորիչ ասիստից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 13:33
Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութի նմանվող զանգված տանելու մեջ կասկածվող փաստաբանը․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
25.02.2026 | 13:21
«Վերականգնվել է արդարությունը». Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին
25.02.2026 | 13:10
Ազատված պաշտոնյաները նշանակվել են ՆԳ նախարարի խորհրդական ու օգնական․ ինչ փոփոխություններ է արել Արփինե Սարգսյանը
25.02.2026 | 13:03
Նարեկ Կարապետյանի պնդումը կեղծ է․ 2018-ից հետո առաջին անգամը չէ, որ կենսաթոշակները բարձրացվում են
25.02.2026 | 12:56
Իրանը վճռական է ավարտին հասցնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. Փեզեշքիան
25.02.2026 | 12:40
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել
25.02.2026 | 12:29
Ֆինն Գերագուսյանը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 12:23
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել
25.02.2026 | 12:12
Որ հասցեներում ջրամատակարարումը շուրջօրյա չի լինի․ «Վեոլիա Ջուր»-ը ցանկ է հրապարակել
25.02.2026 | 12:00
Թոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով // մանկապարտեզի տնօրենի նկատմամբ գրավ է կիրառվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուս զինվորականները Կուրիլյան կղզիներից տեղափոխել են հակաօդային պաշտպանության С-300 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին հայտնում է ճապոնական Mainichi Shimbun լրատվամիջոցը, փոխանցում է Meduza-ն։

Լրատվամիջոցը վկայակոչում է Տոկիոյի համալսարանից Յու Կոիձումիին, որը վերլուծել է Իտուրուպ և Կունաշիր կղզիների արբանյակային պատկերները՝ արված Maxar Technologies-ի կողմից։ Վերջին լուսանկարներում չկան հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք տեղակայված են Իտուրուպի Կասատկա ծովածոցի և Կունաշիրի Հարավային Կուրիլսկի մոտակայքում:

Ենթադրվում է, որ համակարգերը կարող էին տեղակայվել Ուկրաինայի հետ սահմաններում՝ պատերազմում օգտագործելու համար։ Կոիձումին նաև նշել է, որ ռուս զինվորականները, հավանաբար, վերանորոգելու և ռազմաճակատ են ուղարկելու հին տանկերն ու հաուբիցները, որոնք պահվել են Սախալինի բազայում։

Նա նաև ընդգծել է, որ ռուսական բանակը ստիպված է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր զենքերը։

Էմմա Չոբանյան