Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ․ ՀՀ նախագահ

Լուրեր

15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Ուղերձում ասված է․

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները, որովհետև հենց ազատ մտածող, արարող մարդն է հասարակության ու պետության ամրության հիմքը:

Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում մանկապարտեզ ու դպրոց՝ սկսելով իրենց երկարատև ու հետաքրքիր ուղին գիտելիքների աշխարհում և այդ ճանապարհին բոլորիս՝ պետական պաշտոնյաների, մանկավարժների, ծնողների պարտքն ու պատասխանատվությունն է ապահովել մեր երեխաների համար սովորելու, ուսումնառության, գիտելիքներ ու մասնագիտություններ ձեռք բերելու անխափան երթը:

Սիրելի սովորողներ,

Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան, որովհետև այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը: Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ:

Սիրելի, մանկավարժներ, ծնողներ ու սովորողներ,

Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, շարունակական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և հաջողություններ»: