Չորս տերություններ նախազգուշացրել են ՌԴ-ին և Հյուսիսային Կորեային՝ զերծ մնալ սպառազինությունների գործարք կնքելուց

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Չորս գերտերություններ նախազգուշացրել են Ռուսաստանին և Հյուսիսային Կորեային՝ զերծ մնալ սպառազինությունների գործարք կնքելուց, գրում է VOA-ն։

Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Մոսկվան և Փհենյանը, հնարավոր է, գործարքներ են կնքում Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զգալի քանակությամբ զինամթերք մատակարարելու համար՝ Ուկրաինայի պատերազմում հետագա օգտագործման նպատակով:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը չորս տերությունների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սպառազինության վերաբերյալ բանակցություններն «ակտիվորեն առաջ են ընթանում»։

Հնարավոր համաձայնագրերը կարող են ներառել նաև հումքի մատակարարման դրույթներ, որոնք կարող են օգնել ռուսական պաշտպանական արդյունաբերությանը, ասել է ամերիկացի դիվանագետը:

«Սպառազինության ցանկացած նման գործարք կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լուրջ խախտում, որոնք միաձայն ընդունվել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներից և բալիստիկ հրթիռների արձակումից հետո», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը: