«Մեր պետականության համար ողբերգություն է, ամոթալի մի բան». հասարակական գործիչները՝ ՀՀ-ում Մոսկվայի 876-ամյակի միջոցառումների մասին

Լուրեր

12.03.2026 | 23:35
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.03.2026 | 23:22
Հարձակում Դեթրոյթի մոտ գտնվող սինագոգի վրա. հարձակվողը սպանվել է
12.03.2026 | 23:08
Ինչպես է Վրաստանում Գերմանիայի կողմից հովանավորվող համալսարանը նացիստական ​​գաղափարական ազդեցությամբ հետազոտական ​​կենտրոն ստեղծել. OC Media-ի անդրադարձը
12.03.2026 | 22:53
Միրզոյանը և Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
12.03.2026 | 22:38
Թուրքիայում սկսել են ձերբակալել ու ճնշել Ալիևին քննադատողներին՝ Ադրբեջանից Էրդողանի փեսայի հասցեին մեղադրանքներից հետո
12.03.2026 | 22:21
ԱՄՆ-ն կզղջա իր «լուրջ սխալի» համար. Լարիջանի
12.03.2026 | 22:08
Թուրքիան դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ցանկացած ծրագրի. Ֆիդան
12.03.2026 | 21:53
ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին
12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
Բոլորը

Հայաստանում պատրաստվում են նշել Մոսկվայի 876-ամյակը։ Մայրաքաղաք Երևանում և մի շարք մարզերում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը նախատեսել է միջոցառումների շարք, որոնց մեկնարկը կտրվի այսօր։

«Առաջին միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին։ «Գազպրոմի» դպրոցում բացելու ենք Մոսկվայի անկյունը։ Այնտեղ կներկայացվեն գրքեր Մոսկվայի պատմության վերաբերյալ և կունենան թեմատիկ խորագրեր՝ սպորտային Մոսկվա, թատերական Մոսկվա, կինոյի Մոսկվա։ Նման միջոցառման փորձ ունենք, որովհետև անցյալ տարի կազմակերպեցինք Կապանում և Երևանի Պուշկինի անվան դպրոցում»,- մամրամասնում է «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Հայաստանում Մոսկվայի տոնի միջոցառումները կտևեն 18 օր և կեզրափակվեն սեպտեմբերի 17-ի մեծ համերգով։

Ինչո՞վ է պայմանավորված նման մեծ շուքով ՌԴ մայրաքաղաքի օրը ՀՀ-ում նշելու նախաձեռնությունը․ Factor․am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, պատճառաբանելով, թե այսպես միանգամից հնարավոր չէ պատասխանել.

«Մենք պետք է ուսումնասիրենք, թե այդ միջոցառումներից որոնք են կազմակերպվել և իրագործվել նախարարության կողմից կամ մասնակցությամբ»,- նշեց ԿԳՄՍ մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Կարինե Մանուկյանը։

Հայաստանում Մոսկվայի օրեր կազմակերպելը մեր պետականության համար ողբերգություն է, ամոթալի մի բան․ նման կարծիք հայտնեց գրող հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը․

«Նման տոնակատարություններն անցկացվում են մի ժամանակ, երբ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ լկտիորեն մանիպուլացնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Իրենք 3 տարի է մոռանում են իրենց պարտավորությունների մասին, չեն կատարում, իսկ մեր երկրում նրանց մայրաքաղաքի օրերն են տոնում։ Ես սա համարում եմ ստրկահաճություն, հավասարազոր է ինքնակամ նվաստացման»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որը տոնի անցկացման մասին չէր լսել, ժպիտով է նկատում՝ լավ է, որ չի լսել.

«Եթե կազմակերպիչները մեկ օրինակ կբերեն, որ Ռուսաստանում էլ մեծ շուքով և մոտ երկու տասնյակ օրեր նշվում է Էրեբունի-Երևանի օրերը, ապա հնարավոր է մի տեղ հասկանալի լինի նման խանդավառությամբ այլ երկրի մայրաքաղաքի օրվա համար կազմակերպվող միջոցառումները։ Այլ պարագայում, սա հերթական շողոքորթման փորձն է Հայաստանի կողմից»,- նշում է Հարությունյանը։

Վարդան Հարությունյանը կարծիք է հայտնում ընդգծելով՝ նույնիսկ էական չէ, թե ովքեր են կազմակերպիչները.

«Երևույթն է տգեղ. պետությունների մայրաքաղաքների կամ այլ քաղաքների օրերը պետք է նշվեն հենց այդ երկրի ներսում, թե չէ դա արդեն այլ ձևով է ընկալվում։ Նման ծառայամտություն ցուցաբերելը բոլորովին տեղին չէ, թեև մեզանում նմանօրինակ շողոքորթումները ՌԴ-ին նորություն չեն»։

Ռոզա Վարդանյան