Երևանյան լճի ապագան․ երբ է վերսկսվելու երևանցիներին խոստացված հանգստյան գոտու բարեկարգումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռ նախորդ տարի գարնանը Երևանի քաղաքապետարանը հայտարարեց՝ մտադիր են Երևանյան լիճը մաքրել 40 տարվա աղբից, բարեկարգել շրջակայքը և այն դարձնել հանգստի գոտի։ Չնայած նկատելի է, որ այս ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, բայց այս պահին աշխատանքները, կարծես, կանգ են առել։ Լճի շրջակայքը մամռակալած է, իսկ հարակից տարածքը դժվար է հանգստի գոտի կոչել։

Մեր նկարահանման ընթացքում Երևանյան լճի առափնյա տարածքի բարեկարգված գոտում տեղադրված աղբամանները լցված էին աղբով, իսկ տարածքում կանաչապատման աշխատանքներ չէին իրականացվում։ Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Գեղամյանի խոսքով՝ կատարվող աշխատանքները երևանցիներին տեսանելի չեն, քանի որ այս ընթացքում լճի հարակից տարածքի բարեկարգման նպատակով տարբեր փուլային աշխատանքներ են կատարվում։

Երևանյան լճի և Հրազդան գետի էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով դեռ նախորդ տարի քաղաքապետարանն ընդունեց որոշում, ըստ որի՝ 2023 թվականին նախատեսվում է իրականացնել Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը։ Ըստ Գեղամյանի՝ Գետառի վրա մաքրման կայանի կառուցման աշխատանքները երկու ամսից ավելի է՝ սկսվել են, իսկ տարածքի ոռոգման հարցը մոտ օրերս արդեն լուծում կստանա։

Երևանյան լճի բարեկարգման մասին հայտարարվեց դեռևս 2021-ի մայիսին, երբ քաղաքապետը Հայկ Մարությանն էր։ Այդ ժամանակ ավագանին ընդունեց «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիր։ Երևանի քաղաքապետարանը «Կապիտալ դիզայն» ՍՊԸ-ին պատվիրեց «Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների» իրականացման նախագիծ։ Դրանում մանրամասն պատկերված էր, թե ինչպիսին պետք է լինեն Երևանյան լիճն ու հարակից տարածքը։

2022-ի մարտին, երբ քաղաքապետն արդեն Հրաչյա Սարգսյանն էր, սկսվեցին լճի մաքրման աշխատանքները։ Ծրագրի առաջին փուլով տարածքից տեղափոխվեց շուրջ 650 բեռնատար աղբ, մաքրվեց շուրջ 8 հեկտար տարածք։ Իսկ արդեն օգոստոսին սկսվեց լճի հարակից տարածքում հանգստյան գոտու շինարարությունը։ Հրաչյա Սարգսյանը նշել էր, որ լճի մյուս ափի աշխատանքները կսկսվեն 2023-ից։

Շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Տիգրան Գեղամյանի խոսքով, սակայն, շինարարության համար մրցույթ դեռ նոր պետք է հայտարարվի։ Գեղամյանն ընդգծում է՝ հավանական է, որ մյուս տարվա մեջ երևանցիներին խոստացված հանգստի գոտին ամբողջովին պատրաստ կլինի, եթե այդ ընթացքում չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան