Երևան-մարզեր ճեղքը խորանում է․ տնտեսության 60%-ը մայրաքաղաքում է․ վատ լուրն այն է, որ դրա դեմ դեղատոմս չկա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց դրա աճի տեմպն ընկել է։ Այս և հարակից այլ թեմաների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տնտեսագետ, «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի հետ։

Պարո՛ն Կարապետյան, պետական ոլորտում միջին աշխատավարձը 204 հազար դրամ է, մասնավոր ոլորտում՝ 293 հազար դրամ։ Մեծ տարբերություն կա, բայց երկուսն էլ աճում են։ Մյուս կողմից՝ գնաճը մինուս նշանով է։ Կարո՞ղ են հաղթահարված համարել Հայաստանի գների խնդիրը։

-Իրականում կարևոր հարց է։ Ինչ-որ տեղ աշխատավարձերի աճը շարունակվում է, գնաճն էլ ընկել է, բայց կենսապահովման մակարդակի խնդիրները, կարծում եմ, շարունակում են արդիական մնալ։ Ինչո՞ւ։ Որովհետև այս աշխատավարձի աճը հավասարաչափ չէ։

Մենք այս աշխատավարձի աճի մեջ ունենք ավելացած նոր աշխատողների աշխատավարձի ցուցանիշը, որ ներառվել է հաշվարկում և էականորեն բարձրացրել է ցուցանիշը։ Խոսքը շուրջ 10-15 հազար ոչ ռեզիդենտ աշխատողների մասին է, որոնց միջին աշխատավարձերը 1-2 միլիոն դրամ են։

Այսինքն, եկել են ռուս ՏՏ մասնագետներ, ստանում են բարձր աշխատավարձեր, և միջին աշխատավարձը դրա հաշվին բարձրանում է։

-Այո, միջին աշխատավարձը բարձրացել է նաև այդ գործոնի շնորհիվ։ Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ գյուղատնտեսությունը տարիներ շարունակ նվազում է։ Այսինքն՝ մարդկանց իրական եկամուտներն այստեղ չեն աճել։

Երբ 2022-ի՝ ամբողջական տարվա թվերն ենք նայում, պարզվում է, որ Երևանում աշխատավարձը եղել է 266 հազար դրամ, Սյունիքում՝ 304 հազար դրամ, իսկ մյուս մարզերում՝ հիմնականում 130-160 հազար դրամ, ինչը միջինից շատ ցածր է։ Ինչո՞ւ։

-Սա հենց այն է, որ նշում ենք՝ մեզ մոտ աճն անհամաչափ է բաշխված։ Տեսնում ենք, որ նոր ընկերություններ են բացվում Երևանում։ Տեսնում ենք, որ ֆինանսական հատվածը, շահույթ ստեղծող մասերը, գլխամասերը Երևանում են։ Եվ, բնականաբար, աշխատուժի մեծ մասն է Երևանում կենտրոնացած։ Եվ այս ֆոնին Երևանում աճն ավելի արագ է։

Երևանը ոչ միայն առաջ է, այլև ավելի է առաջ ընկնում։

-Այո, նաև այդ ճեղքը խորանում է։ Եվ սա ընդհանուր մեր տնտեսության լուրջ հիմնախնդրի մասին է խոսում, որը տարածքային անհամաչափ բաշխվածությունն է։ Տնտեսության մոտ 60 տոկոսը Երևանում է կենտրոնացած, և այն ոլորտները, որ տեսնում են Ռուսաստանից այցելուների և կապիտալի հոսքի դրական շոկի ազդեցությունները, հիմնականում Երևանում են կենտրոնացած։ Դա է պատճառը, որ այս բաշխումն ավելի անհամաչափ է դառնում։

Բայց ավելի վատ նորությունն այն է, որ իրականում նաև տնտեսագետները չունեն դեղատոմսեր, թե ինչպես վարվել սրա հետ։ Սա մի իրողություն է, որ ստեղծվել է։ Եվ այստեղ տարբեր կարծիքներ կան, որ պետք է ավելի շատ ներդնել մարզերում, ավելի մեծ ռեսուրսներ ծախսել մարզերում։ Բայց կան նաև դրա հակափաստարկները և բազմաթիվ օրինակներ, որ մեծ ներդրումներն ուղղակի փոշիացել են, որովհետև այդ մարզերը ոչ գրավիչ են եղել տնտեսական գործունեության համար։

Այսինքն՝ այստեղ բավական բարդ տնային աշխատանք ունենք մենք, մեր պետությունը, մեր կառավարությունը, քաղաքականություն մշակողները, որովհետև պետք է գտնենք այն ճիշտ դեղատոմսերը, որոնք հնարավորություն կտան տարածքային բաշխվածության խնդիրները լուծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան