Ինչ է ուղարկել Ֆրանսիան. Փարիզի քաղաքապետը ներկայացնում է 10 բեռնատարների պարունակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին առցանց համատեղ ասուլիս են անցկացնում:

Նշենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել՝ այցելելու Լաչինի միջանցքի սկզբնամաս և ուղեկցելու Ֆրանսիայից ժամանած մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը նախատեսված է Արցախի համար:

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ:

Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։

Իր խոսքում Փարիզի քաղքապետը շնորհակալություն հայտնեց Արայիկ Հարությունյանին․ «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ և մեր պատվիրակության բոլոր անդամներին: Մենք եկել ենք այստեղ՝ վկայելու և արտահայտելու մեր աջակցությունն ու բարեկամությունը»:

«Այստեղ ներկայացված է Ֆրանսիայի 6 շրջան: Պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների, ամենատարբեր հայացքների մարդկանց, բայց բոլորիս միավորում է Հայաստանն ու Արցախը:

Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ու ՀՀ իշխանություններին, Սյունիքի մարզպետին, Գորիսի քաղաքապետին՝ մեզ այստեղ դիմավորելու համար և, վերջապես, Արա Թորանյանին (ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ)», – հայտարարեց քաղաքապետը:

Իդալգոն նշեց, որ այսօր այստեղ են, քանի որ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմել է իրենց, և նշեց, որ ժամանակն է միավորվել և գործել, որպեսզի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրվի։

«Շնորհիվ անմիջական արձագանքման և համախմբման՝ մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային սնունդ, գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, որը հնարավարություն կտա դիմադրել: Այս մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբերից արդեն շրջափակման մեջ են»,- նշեց Ֆրանսիայի քաղքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։