Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային` մարդասիրական քայլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Արցախն իր ամենածանր ժամանակահատվածն է ապրում, և Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Փարիզի քաղաքապետի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվում է առցանց ռեժիմով, հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին օգնության համար՝ վստահեցնելով, որ դա չի մոռացվի։
«Անցած դեկտեմբերին ես այցելել եմ Ֆրանսիա և այդ ժամանակ զգուշացրել եմ, թե ինչ կարող է կատարվել այսօր, ցավոք այդ կանխատեսումներն իրականացան։

Ադրբեջանն ակնկալում է ճնշումների միջոցով ծնկի բերել Արցախը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք։ Պայքարելու ենք այնքան, որքան հնարավորություն ունենք։ Չնայած նրան, որ արդեն աշխարհից, համաշխարհային հանրությունից, գերտերություններից, միջազգային կառույցներից։ Մենք շարունակելու ենք։ Հազարամյակներով ժառանգած  արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,- նշեց Հարությունյանը։

Նշենք, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բարձրացրել են Ֆրանսիայի դրոշը՝ ի նշան երախտագիտության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան է ժամանել՝ այցելելու Լաչինի միջանցքի սկզբնամաս և ուղեկցելու Ֆրանսիայից ժամանած մարդասիրական բեռներով ավտոշարասյունը, որը նախատեսված է Արցախի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։