Ադրբեջանական բեռները մնում են Ստեփանակերտի ճանապարհին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.05.2026 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
01.05.2026 | 12:22
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
Բոլորը

Բաքվից Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության կողմից դեպի ԼՂ ուղևորվող 40 տոննա  հումանիտար բեռով երկու մեքենաները, որոնք Աղդամի ճանապարհով նախօրեին հասել էին  ռուս խաղաղապահների հենակետի մոտ, դեռևս մնում են այնտեղ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցները, կամավորները գիշերել են տարածքում տեղադրված վրաններում։ Նախօրեին նրանք նաև բանակցություններ էին անցկացրել ռուս խաղաղապահների հետ։ Ադրբեջանական որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ ռուս խաղաղապահները փշալարեր են տեղադրել ճանապարհին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել էր, թե 40 տոննա ալյուրով երկու մեքենա է ուղարկվել։ «Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից։ Եթե կարողանանք հետագայում ավելի շատ գնահատում կատարել, ապա կկարողանանք մատակարարել նրանց անհրաժեշտ ապրանքները»,- ասել էր նա։

Հավելենք, որ պաշտոնական Բաքուն ամիսներ շարունակ պնդում էր, թե Արցախում որևէ հումանիտար ճգնաժամ չկա, սակայն հիմա, ըստ երևույթին, որոշել է փոխել քարոզչական գիծը։ Ադրբեջանական Կարմիր մահիկն էլ ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Վառ վկայությունն էլ այն է, որ ընկերակցության նախագահ Նովրուզ Ասլանը Միլլի Մեջլիսի պատգամավոր է։

Էմմա Չոբանյան