Մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր գումարների մի մասը հափշտակվել է․ դեսպան Սվիտալսկին՝ ՀՀ-ում կոռուպցիոն մեխանիզմների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին այսօր հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանանկ լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք չկա մտավախություն, որ այն միլիոնավոր եվրոները, որոնք ԵՄ-ը հատկացնում է ՀՀ-ին, կարող են օգտագործվել կոռուպցիոն սխեմաների համար։

Հարցին ի պատասխան, դեսպանը նշեց,  որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին անցկացված սոցհարցման համաձայն՝ հարցված ՀՀ քաղաքացիների 55 տոկոսը հավատում է իրենց կողմից իրականացվող աշխատանքներին,  ԵՄ-ն հանձնառու է պայքարելու կոռուպցիայի դեմ, իսկ  2017-ին ֆինանսավորել է արշավ կոռուպցիայի դեմ:

«Եվրամիությունն ամենախիստն է եղել մեր սեփական գումարների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման ուղղությամբ, և մեր միջոցներով բացահայտվեցին հափշակության դեպքեր 30 ծրագրերում, դրանք տարվեցին հետաքննության: Մենք՝ Եվրամիությունը, բացահայտեց այս հափշտակության դեպքերը։ Ես չեմ կարող հիշել մեկ այլ միջազգային դրամաշնորհատու, որը գործում է Հայաստանում և որն այսքան խիստ և հետևողական կլինի այս դեպքերի բացահայտման  մեջ, այսքան հանրային և թափանցիկ կլինի դրանց մասին հաղորդումներում։ Մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր գումարների մի մասը հափշտակվել է»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտոր Սվիտալսկին։ 

Խոսելով հակակոռուպցիոն գործիքակազմի մասին՝  դեսպանն առանձնացրեց անկախ հակակառուպցիոն հանձնաժողովի ստեղծումը, որը հիմնվել է Եվրամիության աջակցությամբ։

«Ազդարարի պաշտպանության օրենսդրությունն այն է, ինչը պնդեց Եվրամիությունը։ Այդ հանձնաժողովը գործում էր նախորդ Կառավարությանը կից և Կառավարությունը փորձում էր մեզ ասել, որ իրենք կարող են իրականացնել այդ աշխատանքները, մենք դա չընդունեցինք, քանի որ չէինք հավատում, որ իրենք անկախ  են և շատ հստակ դրա մասին խոսեցինք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։