Ադրբեջանական Կարմիր մահիկի աշխատակիցները կգիշերեն վրաններում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին․ սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերակցությունը վրաններ է տեղադրել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին՝ ռուս խաղաղապահների դիրքի մոտ։ Կազմակերպության աշխատակիցները և կամավորները գիշերելու են վրաններում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կազմակերպության աշխատակիցները նշել են, որ, իբր, իրենց նպատակն է «մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիներին», ինչի համար Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին կայանված է երկու բեռնատար՝ 40 տոննա ալյուրի արտադրանքով։ Այդ նպատակով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերակցության աշխատակիցները բանակցություններ են վարել ռուս խաղաղապահների հետ և սպասում են նրանց պատասխանին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտարարել էր, թե 40 տոննա ալյուրով երկու մեքենա է ուղարկվել։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Ստեփանակերտում ապրող հայերի և միջազգային հանրության կողմից։ Եթե կարողանանք հետագայում ավելի շատ գնահատում կատարել, ապա կկարողանանք մատակարարել նրանց անհրաժեշտ ապրանքները»,- ասել էր նա։

Հավելենք, որ մինչ այդ էլ, արդեն ավելի քան 1 ամիս ՀՀ Կառավարության կողմից ուղարկված շուրջ 400 տոննա սնունդն ու դեղորայքը մնում են Կոռնիձորում՝ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։