Ադրբեջանական բեռնատարներն Աղդամում են. Արցախից խոսում են Լաչինի գործարկման անհրաժեշտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 13:43
Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում է. Գալյանը՝ սիրիացի վարձկանների փոխանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:36
Էստոնիան կալանել է Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ռուսական անձնակազմով Baltic Spirit նավը
04.02.2026 | 13:30
Ինչո՞ւ պետք է լարված լինեն. Գալյանը՝ իր և Աննա Վարդապետյանի հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածութուն չի եղել: Արցախի նախագահի աշխատակազմից այսպես են արձագանքում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով Լեռնային Ղարաբաղ 40 տոննա ալյուր ուղարկելու` ադրբեջանական կողմի որոշմանը։ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի գնահատմամբ՝ այդ քայլն ուղղված է եղած խնդիրները խորացնելուն, բայց ոչ լուծելուն։

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ ուղարկելու մասին Բաքուն հայտնեց այսօր առավոտյան։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեսանյութերում երևում է, թե ինչպես են երկու բեռնատարներ շարժվում դեպի Աղդամ։

Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը նշել է, թե դրական արձագանք են ակնկալում հայերից։ Արցախից, մինչդեռ, հակադարձում են․ եթե Ադրբեջանի իշխանություններն իրոք հետաքրքրված են Արցախի ժողովրդի ծանրագույն հումանիտար աղետի վերացմամբ ու ցեղասպանության կասեցմամբ, ապա պետք է ոչ թե կեղծ մարդասիրություն խաղան, այլ պարզապես չխոչընդոտեն Լաչինի միջանցքով դեպի Արցախ մատակարարումների վերականգնմանը, ինչպես նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։

Ավելի քան ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում հումանիտար իրավիճակն է՛լ ավելի սրվեց հունիսի 15-ից հետո, երբ Բաքուն ամբողջությամբ արգելեց անգամ Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների միջոցով առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը Ստեփանակերտ։ Ավելի քան երկու ամիս է՝ այնտեղ մարդիկ գոյատևում են կուտակած պաշարների հաշվին, որոնք գրեթե սպառվել են։

«Արցախում սով է»,- երեկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով, որ հացի խնդիրը պետք է լուծել մի քանի օրվա ընթացքում, բայց այդպես էլ չհստակեցրեց՝ ինչպես, փոխարենը հայտարարեց՝ միակ ճանապարհը, որը գործելու է, Լաչինի միջանցքն է։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Բաքվից հումանիտար օգնություն ուղարկելու քայլն ակնհայտ ցինիզմի դրսևորում է, և Արցախի արձագանքը համարժեք է ստեղծված իրավիճակին։

Աղդամով Ստեփանակերտին, այսպես ասած, «օգնություն» տրամադրելու մասին Բաքուն բարձրաձայնում է արդեն տևական ժամանակ, միաժամանակ, թույլ չտալով, որ Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությունը հասնի Ստեփանակերտ։ Հայկական բեռնատարները մոտ մեկ ամիս է՝ կանգնած են Կոռնիձորի սահմանային հատվածում։ Իսկ վաղն այնտեղ նրանց կմիանան նաև ֆրանսիական բեռնատարները։ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ Երևանից Ստեփանակերտ կշարժվի 10 բեռնատար, որոնք կուղեկցեն Փարիզի քաղաքապետը և այլ ֆրանսիացի պաշտոնյաներ։

Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ստեփանակերտը, ադրբեջանական օգնությունը մերժելուն զուգահեռ, նաև առաջարկներ պետք է անի։ Օրինակ՝ հումանիտար բեռները Ստեփանակերտ առաքել բացառապես ՄԱԿ-ի հովանու ներքո՝ թե՛ Աղդամով, թե՛ Լաչինով։

Իսկ մինչ այդ, ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն գրում են, որ իրենց բեռնատարները հասել են Աղդամ։ Թե ինչ ճակատագրի են արժանանալու դրանք, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան