«Անընդունելի է «Լաչինի մարդասիրական միջանցք» արտահայտության օգտագործումը»․ Բաքուն դժգոհել է Մակրոնից

Լուրեր

08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Պաշտոնական Բաքուն հերթական անգամ դժգոհել է Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի հայտարարություններից։

«Այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ արտահայտել է իր տեսակետը՝ հիմնվելով տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին պնդումների վրա, ևս մեկ անգամ ապացուցում է Փարիզի քաղաքականության սխալականությունը»,-հայտարարել է  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Մակրոնի հայտարարությունները, իբրև, թե վնասում են խաղաղության օրակարգին։ Հաջիզադեն  անընդունելի է համարել, որ Մակրոնն իր ելույթում օգտագործել է այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Լաչինի մարդասիրական միջանցքը», «խոսել ճնշման լեզվով», ինչը, ըստ Բաքվի՝ «անհարգալից է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»։

«Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում»,- ասել է Բաքվի ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ «դրսից միջամտելու ցանկացած փորձ վճռականորեն ճնշվելու է»։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը  ֆրանսիական դեսպանների հետ համաժողովի իր ելույթում անդրադարձել էր նաև Արցախում տիրող հումանիտար ճգնաժամին ու Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Ոչինչ չի կարող արդարացնել այն հումանիտար իրավիճակը, որն այսօր ապրում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,-ասել էր  Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել էր, որ  այս շաբաթ պատրաստվում է զրուցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Մենք կպահանջենք լիակատար հարգանք Լաչինի մարդասիրական միջանցքի նկատմամբ և միջազգային մակարդակով կրկին դիվանագիտական ​​նախաձեռնություն կձեռնարկենք այս ուղղությամբ՝ ճնշումը մեծացնելու համար»,-ընդգծել էր Էմանունել Մակրոնը։

Էմմա Չոբանյան