Մսխվում են գումարները. Հայկ Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
Բոլորը

Քարոզարշավ իրականացնող Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պատասխանել է Factor.am-ի հարցերին։

Երևանի Աջափնյակ թաղամասում քարոզարշավ է իրականացնում Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու իր պաշտոնավարման ժամանակ կառավարությունից լրացուցիչ գումարներ չէր վերցնում Երևանի խնդիրները լուծելու համար, Մարությանը վստահեցրեց, որ 2019թ․ սկսած՝ անընդհատ կառավարությունից գումարներ է խնդրել խնդիրներին լուծում տալու համար՝ այդ թվում՝ վերելակների, տրանսպորտի և բակերի նորոգման համար, քանի որ Երևանի բյուջեն բավարար չէր առկա խնդիրները լուծելու համար․ «Բայց ցավոք սրտի, կառավարությունը գումարներ չէր տրամադրում։

Երբ որ ինձ հանեցին այս պաշտոնից՝ ՔՊ-ի ավագանու օգնությամբ, այս տարի արդեն միանգամից կառավարությունը բավականին մեծ գումար տվեց, ինչն ինձ համար ուրախալի է։ Մի փոքր տխուր բան կա, դա այն է, որ այսօրվա իշխանությունը ճիշտ չի իրացնում այդ գումարները, այսինքն՝ ինչ-որ նպատակների են գնում, բայց աշխատանքներն անորակ են, և փաստացի մսխվում են գումարները։ Տպավորություն է, որ այս ընտրություններից առաջ ուղղակի մեծ գումարներ է տվել կառավարությունը։ Ինչ ասեմ, կարելի է ամեն տարի ընտրություններ անել, որ Երևան քաղաքը շատ գումարներ ստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։