Մինսկը նոր անձնագրեր է տրամադրել «Վագների» մարտիկներին

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Բելառուսի իշխանությունները փոխված անուններով և ազգանուններով նոր անձնագրեր են տրամադրում «Վագներ» մասնավոր խմբավորման մարտիկներին։ Այս մասին լեհական PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է բելառուսական ընդդիմության առաջնորդներից Պավել Լատուշկոն՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:
Նա հայտնել է, որ նման պրակտիկա է կիրառվում արդեն մեկ ամիս և ենթադրել է, որ դա կարող է կապված լինել դիվերսիաների և ահաբեկչությունների նախապատրաստման հետ։ Լատուշկոյի խոսքով՝ ինքը տվյալներ չունի, թե նման քանի անձնագիր է արդեն տրված։
«Մեր կողմից հաստատված տեղեկությունների համաձայն վագներցիները ստանում են բելառուսական անձնագրեր, իրական փաստաթղթեր, բայց, իհարկե, տրված այլ անուններով։ Ուստի՝ նրանք պարզապես կարող են Եվրամիության տարածք մուտք գործել սահմանային անցակետերով»,- ասել է վտարանդի բելառուս ընդդիմադիր, Ժողովրդական հակաճգնաժամային վարչության (ՀԱՎ) ղեկավարը։

Լատուշկոյի տեղեկություններով Բելառուսում մի քանի հազար մասնավոր խմբավորման զինյալ կա։